Մատչելիության հղումներ

Կառավարության նիստում ներառված են վեց մարզպետներ նշանակելու որոշման նախագծեր


Armenia - A government building in Yerevan, 29 March 2018.
Armenia - A government building in Yerevan, 29 March 2018.

Կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է հունիսի 1-ին կայանալիք գործադիրի նիստի օրակարգը, որում ներառված են նաև մի քանի մարզպետների պաշտոնից ազատման և մի քանիսի նշանակման հարցերը։

Համաձայն հրապարակված նախագծերի՝ պաշտոններից կազավեն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու մարզպետ
Արթուր Նալբանդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը։

Ըստ e-gov.am-ում տեղադրված նախագծերի՝ Արագածոտնի մարզպետ կնշանակվի Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG