Մատչելիության հղումներ

Լապշինը այցելում է Հարավային Ամերիկայի երկրներ՝ պատմելու ադրբեջանական բանտերի մասին


Արգենտինա - Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը և բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Բուենոս Այրես, 29-ը մայիսի, 2018թ․

Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանում 7 ամիս բանտերում անցկացրած անկախ բլոգեր Ալեքսանդր Լապշինը այցելում է Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ:

Այցի նպատակն է պատմել, թե ինչ անմարդկային պայմաններում են պահել նրան ադրբեջանական բանտերում:

Երեքշաբթի օրը Լապշինը Բուենոս Այրեսում այցելել է Արգենտինայի Հայ եկեղեցի ու լուսանկարվել Արցախի ազատության համար զոհվածների հիշատակին ձոնված հուշարձանի առջև:

Հիշեցնենք, 2016 թվականի դեկտեմբերին Ալեքսանդր Լապշինին Բելառուսում ձերբակալել էին և 2017-ի փետրվարին արտահանձնել Ադրբեջան։ Բաքվի դատարանը անցած տարվա հուլիսին երեք տարվա ազատազրկման էր դատապարտել բլոգերին, սակայն սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը նրան ներում շնորհեց, և Լապշինը ազատ արձակվեց:

Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրեսից

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG