Մատչելիության հղումներ

Տրանսպորտի նախարարն ընդունել է միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողների ներկայացուցիչներին


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 29-ին ընդունել է նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացնող միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր դժգոհ են ուղևորափոխադրումների համար անցկացվող մրցույթների ընթացակարգերից և պահանջում են օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին և դրանով հավասար պայմաններ ստեղծել բոլոր փոխադրողների համար։

Պարզաբանելով իրավիճակը՝ նախարարը նշել է, որ բարձրացված խնդիրներն արդեն օրակարգում են: Նախարարության դիրքորոշումը ևս այն է, որ խնդրի միակ լուծումը լիցենզիայի վերականգնումն է։ Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստ է։ Աշոտ Հակոբյանն առաջարկել է նախարարության աշխատանքային խմբում ներգրավել նաև ուղևորափոխադրողների ներկայացրուցիչներին, ովքեր հանդես կգան ներկայացված փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկություններով։

Անդրադառնալով հունիսի 1-ից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների արգելքին՝ նախարար Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում ժամկետները երկարացնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ նաև ՌԴ-ում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված խնդիրներ կան, և նախարարությունը սպասում է ռուսական կողմի արձագանքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG