Մատչելիության հղումներ

Լիեժի հարձակումը իրավապահները քննում են որպես ահաբեկչություն


Բելգիա - Դեպքի վայրում քննչական աշխատանքներ են իրականացվում, Լիեժ, 29-ը մայիսի, 2018թ․
Բելգիա - Դեպքի վայրում քննչական աշխատանքներ են իրականացվում, Լիեժ, 29-ը մայիսի, 2018թ․

Բելգիական Լիեժ քաղաքում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով չորս մարդ է սպանվել՝ այդ թվում հարձակման հեղինակը և երկու ոստիկան, հետաքննվում է որպես ահաբեկչություն: Այս մասին հայտարարել է Լիեժի դատախազը:

Դատախազի խոսքով՝ երիտասարդ տղամարդը դանակով հարձակվել է կին ոստիկանների վրա, խլել նրանց զենքը և սպանել երկու ոստիկանի, ինչպես նաև այդ պահին մեքենայով անցնող վարորդին: Դրանից հետո հարձակվողը փախուստի է դիմել դեպի այդ տարածքում գտնվող դպրոց, որտեղ պատանդ է վերցրել հավաքարարին: Ուժայիններին հաջողվել է չեզոքացրել նրան և ազատ արձակել պատանդառված կնոջը:

Բելգիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման հեղինակը 36-ամյա Բենջամեն Էրմանն է, նա մանր հանցագործությունների համար անցյալում ազատազրկման էր դատապարտվել: Հաղորդվում է, որ հենց բանտում էլ դարձել է ծայրահեղական գաղափարներրի կրող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG