Մատչելիության հղումներ

Բելգիայի Լիեժ քաղաքում փոխհրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել


Բելգիա - Ոստիկանները և փրկարարները դեպքի վայրում, Լիեժ, 29-ը մայիսի, 2018թ․
Բելգիա - Ոստիկանները և փրկարարները դեպքի վայրում, Լիեժ, 29-ը մայիսի, 2018թ․

Չորս մարդ է մահացել Բելգիայի Լիեժ քաղաքում փոխհրաձգության հետևանքով: Սպանվածներից մեկը հարձակվողն է, երկուսը՝ ոստիկան, զոհվել է նաև այդ պահին փողոցով անցնող մեքենայի վարորդը: Եվս երկու ոստիկան վիրավորվել է:

Համաձայն տեղից ստացվող հաղորդագրությունների՝ հարձակվողը, ում ինքնությունը առայժմ հաստատված չէ, ոստիկաններից մեկից խլել է զենքը և կրակ բացել նրանց ուղղությամբ:

Կրակոցներից հետո հարձակվողը փախուստի է դիմել դեպի այդ տարածքում գտնվող դպրոցի շենք, որտեղ էլ գերի է վերցրել հավաքարարին: Ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել նրան և ազատ արձակել գերեվարված կնոջը:

Հարձակման դրդապատճառները առայժմ հայտնի չեն: Բելգիական իշխանությունները չեն բացառում ահաբեկչության տարբերակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG