Մատչելիության հղումներ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ոչ իրավաչափ է որակում իր հրաժարականի վերաբերյալ ուսանողների պահանջը։

Սիմոնյանը պարզաբանեց՝ ինքը օրինապաշտության կողմնակից է, և ամեն ինչ պետք է արվի օրենքով։

«Այդ բոլոր պահանջներն իրավաչափ չեն, և բացատրեմ, թե ինչու՝ ռեկտորի հրաժարականը կարող է լինել երկու դեպքում՝ եթե նա դիմում է տալիս, և երբ հոգաբարձուների խորհուրդը, որ նրան ընտրել է, հետ է կանչում նրան, կամ քվեարկում է, որպեսզի նա թողնի պաշտոնը։ Երկու դեպքն էլ իրավական հողի վրա են։ Ես օրինապաշտության կողմնակից եմ և գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով», - ասաց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհուրդը լուծարելու ցուցարարների պահանջին, ԵՊՀ ռեկտորը նշեց. - «Հոգաբարձուների խորհուրդը ես չեմ ընտրել, այն ընտրվել է կառավարության որոշմամբ, հասցեատերը կառավարությունն է, ես չեմ։ Ես ինքս հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ, և իմ կարծիքը որևէ ուժ չունի խորհրդի հետ կապված, ես նույնիսկ իրավունք չունեմ քվեարկելու հոգաբարձուների խորհրդի որոշման համար։ Հոգաբարձուների խորհուրդի ընտրությունը կարգավորվել է կառավարության որոշմամբ և Բարձրագույն կրթության մասին օրենքով, դա ինձ չպետք է հասցեագրեք։ Կառավարությունը պետք է որոշի, դա իր իրավունքն է և իր իրավասությունն է»։

Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ վաղ առավոտից ռեկտորի հրաժարականը պահանջող ցուցարարներից մեկը մասնավորապես հայտարարեց, որ Սիմոնյանը խանգարում է իրենց արժանապատիվ կրթությանը, և ներկայացրեց ուսանողների պահանջները՝ ռեկտորի հրաժարական, հոգաբարձուների խորհրդի, արհմիության և ուսխորհրդի լուծարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG