Մատչելիության հղումներ

Արամ Սիմոնյանն ընդունեց իր հրաժարականը պահանջող ուսանողներին


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համաձայնեց հանդիպել իր հրաժարականը պահանջող ցուցարարների խմբի հետ։

Շարժումը համակարգող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պահանջեց, որ հանդիպմանը ներկա լինեն բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները, ու առաջարկեց հանդիպումը կազմակերպել գիտխորհրդի դահլիճում։

Սիմոնյանը համաձայնեց, այժմ նրանք տեղափոխվում են դահլիճ։

«ԵՊՀ տոտալ ռեստարտ» կարգախոսով վաղ առավոտից ԵՊՀ-ի շենքի դիմաց հավաքված ուսանողները պահանջում են Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ուսխորհրդի և արհմիության գործունեության կասեցում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG