Մատչելիության հղումներ

Հայաստանի գլխավոր դատախազը մեկնել է Վրաստան


Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով այսօր երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Ըստ Հայաստանի դատախազության հաղորդագրության, այցի շրջանակներում նախատեսվում են նաև Արթուր Դավթյանի հանդիպուները Վրաստանի, ինչպես նաև հանդիսավոր միջոցառումներին մասնակցող այլ երկրների գլխավոր դատախազների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG