Մատչելիության հղումներ

ՏԿՏՏ նախարարը երկաթուղային փոխադրումների ընդլայնման անհրաժեշտություն է տեսնում


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյին:

Ըստ նախարարության պաշտոնական կայքէջի, Հակոբյանը, կարևորելով երկաթուղու դերն ու նշանակությունը տնտեսության զարգացման գործում, ընդգծել է հատկապես երկաթուղային փոխադրումների ոլորտի առաջխաղացման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ու ծրագրերի ընդլայնումը։

Սերգեյ Վալկոն ներկայացրել է այն աշխատանքները, որոնց արդյունքում հնարավոր է դարձել բարձրացնել գնացքների արագությունը՝ կրճատելով երթևեկության տևողությունը։

Հանդիպման ընթացքում կարևորվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Կողմերը կարծիքներ են փոխանակել առաջիկա ծրագրերի, երկաթուղային տրանսպորտի ոլորտում նախատեսվող ներդրումների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG