Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարը Հնդկաստանում քննարկում է միջուկային համաձայնագրի շուրջ կացությունը


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Դելի: Հնդկաստանի ղեկավարության հետ բանակցությունների գլխավոր թեմաներն են լինելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը:

«Մենք նախկինում էլ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել և ակնկալում ենք, որ դրանք հետագայում ևս կշարունակեն զարգանալ», - հայտարարում էր Զարիֆը:

Հնդկաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի շուրջ վերջին տարաձայնությունները պետք է հանգուցալուծվեն դիվանագիտական ճանապարհով:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին:

Դելին սերտ կապեր ունի թե՛ Վաշինգտոնի և թե՛ Թեհրանի հետ: Իրանը հնդկական շուկա էներգակիրներ մատակարարող հիմնական պետությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG