Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը եկող շաբաթ կայցելի Չինաստան


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաջորդ շաբաթ մեկնելու է Չինաստան՝ նպատակ ունենալով Չինաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հետ բանակցությունների օգնությամբ փրկել 2015 թվականին կնքված միջուկային համաձայնությունը:

Չինաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հունիսի 6-10-ը Պեկինը հյուրընկալելու է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի շրջանակում Չինաստան են այցելելու նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ Իրանը իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնության եկավ երեք տարի առաջ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա մայիսի 8-ին հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնությունից, ըստ որի իսլամական հանրապետությունը սահմանափակում էր իր միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների կրճատման դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG