Մատչելիության հղումներ

Մինչև հունիսի 1-ը՝ ժամանակ առ ժամանակ անձրևներ և ամպրոպներ, օդի ջերմաստիճանը կնվազի


Երևանյան համայնապատկեր, արխիվ

Այսօր կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին Հայաստանի առանձին շրջաններում, մայիսի 29-31-ը և հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:

Այսօր երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 29-31-ը և հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG