Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնին


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանն այսօր աշխարհահռչակ բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնի և Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ միասին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը:

Բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ և Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր:

Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին կնվիրաբերի 2500 լսողական սարք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG