Մատչելիության հղումներ

Ուժեղ անձրևի հետևանքով առաջացած պատահարները փրկարարների ուշադրության կենտրոնում են․ ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին, ժամը 00:17-ից եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «911» ծառայությանը բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի վարչական շրջաններում տեղի ունեցած արտակարգ դեպքերի և պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ բնակելի շենքերում և շինություններում տեղի է ունեցել մոտ 10 ջրալցում, ճանապարհի երթևեկելի հատվածներում՝ 2 պատահար:

«Բոլոր ահազանգերը սպասարկվում են ըստ առաջնահերթության», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG