Մատչելիության հղումներ

Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ մի շարք ճանապարհներ փակ են լինելու


ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումը սկսվելու է ժամը 20.30-ին, ինչի հետ կապված՝ քաղաքացիների տեղաշարժը կազմակերպելու և անվտանգությունն ապահովելու նկատառումով՝ ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Վազգեն Սարգսյան-Խորենացու փողոցների խաչմերուկից։ Հրավիրատոմսերով քաղաքացիների մուտքը Հանրապետության հրապարակ, կազմակերպչական նկատառումներից ելնելով, լինելու է միայն Վազգեն Սարգսյան փողոցից, մյուս քաղաքացիների մուտքը՝ Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցներից։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փորձնական նպատակով ժամանակ առ ժամանակ փակ է լինելու Հանրապետության հրապարակ մտնող Վազգեն Սարգսյան փողոցի՝ մինչեւ Խորենացու փողոցն ընկած հատվածը», ֊ ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG