Մատչելիության հղումներ

Ագրամունտը հեռանում է քաղաքականությունից


Պեդրո Ագրամունտ, արխիվ
Պեդրո Ագրամունտ, արխիվ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը հեռանում է քաղաքականությունից, հաղորդում է իսպանական El Mundo պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ` Ագրամունտը արդեն հրաժարական է ներկայացրել ԵԽԽՎ պատգամավորական պատվիրակությունից, ինչպես նաև պատրաստվում է թողնել Իսպանիայի Սենատը, որտեղ 25 տարի շարունակ ներկայացնում է Վալենսիայի ինքնավար համայնքը:

Իսպանացի գործիչը քաղաքականությունից հեռանում է իր անվանն առնչվող մի շարք կոռուպցիոն սկանդալների ֆոնին: Մայիսի 16-ին ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել չորս պատգամավորների՝ այդ թվում Ագրամունտի նկատմամբ՝ 10 տարի ժամկետով զրկելով նրան պատգամավորի հիմնական իրավունքներից: Այս պատժամիջոցները սահմանվեցին, երբ ԵԽԽՎ հերթական զեկույցներից մեկը փաստեց, որ Ալիևի վարչակազմը տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում լոբբիստական աշխատանքներ է իրականացրել, կանխիկ գումարով կաշառել մի խումբ պատգամավորների, այդ թվում՝ Պեդրո Ագրամունտին, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու կամ հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG