Մատչելիության հղումներ

Պրահայում ռուս-վրացական հանդիպմանը Հայաստանի համար կարևոր համաձայնություն է ձեռք բերվել․ Ավինյան


Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձե և ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչները երեկ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն են ձեռք բերել, ըստ որի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ այդ փաստը որակելով «ևս մեկ դրական տեղաշարժ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համար»:

«Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի», - գրում է փոխվարչապետը՝ հայտնելով․ - «Համաձայնագրի իրականացման մասին ենք նաև զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ»:

«Մենք բարձր ենք գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը մեզ համար չափազանց կարևոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ», - շեշտում է Ավինյանը:

Հիշեցնենք, Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպումից առաջ հայտարարել էր, որ պաշտոնական Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան տանող «առևտրային միջանցքների» բացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG