Մատչելիության հղումներ

Արտակ Դավթյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով:

«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դավթյանը 47 տարեկան է, 2017 թվականի սեպտեմբերից Պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարն էր, մինչ այդ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը։

Ավելի վաղ նախագահի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից և վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG