Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ


Մովսես Հակոբյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ:

Ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Այն մասին, որ Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից, այսօր ավելի վաղ, կառավարության նիստի մեկնարկին, հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես նախագահին ներկայացրել եմ Զինված ուժերի շտաբի պետին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկ»,- ասել էր Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG