Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից. վարչապետ


Մովսես Հակոբյան, արխիվ

Մովսես Հակոբյանը կազատվի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես նախագահին ներկայացրել եմ Զինված ուժերի շտաբի պետին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկ: Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Այսօր մինչև օրվա վերջ տեղի կունենա գլխավոր շտաբի պետի պաշտոնում Զինված ուժերի նոր նշանակում։ Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի Զինված ուժերին», - հայտարարեց վարչապետը։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG