Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին


24-ը մայիսի, 2018 թ․ պաշտոնական
24-ը մայիսի, 2018 թ․ պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: «Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ հյուրընկալվելու համար և գոհունակությամբ նշել, որ երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները հանգուցալուծվել են Վեհափառի և Հայոց եկեղեցու համերաշխության ուղերձին համահունչ:

Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների և հաջողությունների ամրագրման»,- մասնավորապես, նշված է կառավարության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG