Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ


Գարեգին Չուգասզյան
Գարեգին Չուգասզյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ՝ խնդրելով նրան դադարեցնել շուրջ մեկ ամիս շարունակվող հացադուլը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Գարեգին Չուգասզյանը Մատենադարանի առջև հացադուլ է անում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, համաներում հայտարարել անհամաչափ պատիժ ստացած անձանց նկատմամբ և ձևավորվել անցումային հանձնաժողովներ՝ այս հարցերը լուծելու համար։

«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահն իր գաղափարակից ընկերների՝ «Սասնա ծռերի» կողմից 2016-ի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո անցել էր ընդհատակ: Նա 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Չուգասզյանն ընդհատակից դուրս եկավ 2018-ի ապրիլի 23-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական շարժման արդյունքում վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը։ Ապրիլի 24-ին նա բերման ենթարկվեց։ Մայիսի 11-ին դատարանը փոխեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը և ազատ արձակեց։

Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը՝ անձնապես երաշխավորելով, որ ազատության մեջ նա կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG