Մատչելիության հղումներ

Այսօր փոխվել է Հիմնադիր խորհրդարանի առաջնորդներից Գարեգին Չուքասզյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը:

Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը՝ անձնապես երաշխավորելով, որ ազատության մեջ Չուգասզյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց:

Չուգասզյանը, հիշեցնենք, 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով:

Նա հետախուզման մեջ էր և բերման էր ենթարկվել ապրիլի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG