Մատչելիության հղումներ

«Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 5 միլիոն դրամով


Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր որոշել է 5 միլիոն դրամով տուգանել «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ ջրամատակարարման կանոնները խախտելու համար:

Հանձնաժողովը որոշել է «Վեոլիա Ջուր»-ի կողմից «մի շարք բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ապահավաքակցման և ստուգաչափման գործընթացը հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների պահանջների խախտմամբ իրականացնելու համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով», ասված է ՀԾԿՀ հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ, ընկերությանը հանձնարարվել է երկամսյա ժամկետում ճշգրտել կանոնների խախտմամբ իրականացված վերահաշվարկները և վերադարձնել բաժանորդներից գանձված չհիմնավորված գումարները։ Նույն ժամկետում ընկերությունը պարտավոր է ուսումնասիրել և առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման և ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման բոլոր դեպքերի համար բաժանորդներին վճարել համապատասխան տուժանքներ, փոխանցում է ՀԾԿՀ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG