Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքի ղեկավարը ներողություն է խնդրում Եվրախորհրդարանից


Ֆեյսբուքի ղեկավար Մարկ Ցուկերբերգը Եվրախորհրդարանում, Բրյուսել, 22-ը մայիսի, 2018թ․

Ֆեյսբուքի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը երեկ ներողություն է խնդրել Եվրոպական խորհրդարանից այն վնասի համար, որ հասցվել է «կեղծ լուրերի» տարածման, ինչպես նաև օգտատերերի անձնական տվյալների գողացման հետևանքով, ինչը ընկերությունը չի կարողացել կանխել:

Ելույթ ունենալով Բրյուսելում խորհրդարանականների առջև՝ Ցուկերբերգը հայտարարել է, որ Ֆեյսբուքը վերջին երկու տարիներին նոր գործիքներ է ավելացրել, սակայն բավարար ջանքեր չի գործադրել, որպեսզի դրանք չգործադրվեն ի չարս:

Անցյալ ամիս Ֆեյսբուքն ընդունեց իր սխալը, որ 87 միլիոն մարդկանց, այդ թվում՝ 2.7 միլիոն Եվրամիության քաղաքացիների անձնական տվյալներ հասանելի է դարձրել քաղաքական խորհրդատվությամբ զբաղվող բրիտանական Cambridge Analytica ընկերության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG