Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքի ղեկավարը շուրջ հինգ ժամ վկայություն է տվել ԱՄՆ Կոնգրեսում


ԱՄՆ - Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վկայություն է տալիս Կոնգրեսում, Վաշինգտոն, 10-ը ապրիլի, 2018թ․

Ֆեյսբուք ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը շուրջ հինգ ժամ վկայություն է տվել ԱՄՆ-ի Կոնգրեսում, որը հետաքննում է Ռուսաստանի հնարավոր միջամտությունը ամերիկյան ընտրություններին:

«Իմ ամենամեծ ափսոսանքներից մեկն այն է, որ մենք դանդաղ ենք արձագանքել ռուսական տեղեկատվական գործողություններին 2016-ին», - հայտարարել է նա: - «Ռուսաստանում մարդիկ կան, ում աշխատանքն է փորձել շահագործել մեր և ինտերնետային այլ համակարգերը: ․․․ Այնպես որ, սա սպառազինությունների մրցավազք է»:

«Ակնհայտ է հիմա, որ մենք բավարար ջանքեր չենք գործադրել, որպեսզի Ֆեյսբուքի գործիքները չօգտագործվեն ի վնաս, և դա վերաբերում է կեղծ տեղեկատվությանը, օտարերկրյա միջամտությանը ընտրություններին և ատելության քարոզչությանը: Մենք բավականաչափ պատկերացում չենք կազմել մեր պատասխանատվության մասին, և դա մեծ սխալ էր: Դա իմ սխալն էր, և ես ներողություն եմ խնդրում: Ես եմ հիմնադրել Ֆեյսբուքը, ես եմ ղեկավարում այն և ես եմ պատասխանատու նրա համար, ինչ կատարվում է այստեղ», - ասել է 33-ամյա Ցուկերբերգը:

Ֆեյսբուքի ղեկավարը նաև պատասխանատվություն է ստանձնել այն բանի համար, որ չի կարողացել կանխել «Քեմբրիջ Անալիտիկա» ընկերության կողմից 87 միլիոն օգտատերերի տվյալներ հավաքագրումը, ինչը հետագայում օգտագործվել է ընտրությունների վրա ազդելու համար: Նա հավելել է, որ համագործակցում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG