Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը, գրանցվել է 89 պատգամավոր։

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նիստի մեկնարկին ներկայացրեց նոր մանդատներ ստացած պատգամավորներին։

Նշենք, որ նիստի այսօրվա օրակարգում, ըստ Բաբլոյանի, ընդգրկված է շուրջ 13 հարց, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում), «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։

Օրակարգը հաստատելուց հետո տեղի ունեցավ նորընտիր պատգամավորների երդմնակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG