Հայաստանի զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 21-24-ը Մոսկվայում` «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում և Ռուսաստանի ԶՈւ ականազերծման միջազգային կենտրոնում անցկացվող ականազերծման միջազգային 3-րդ համաժողովին: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: