Մատչելիության հղումներ

Մինչև շաբաթավերջ՝ ժամանակ առ ժամանակ անձրևներ և ամպրոպներ


Մինչև մայիսի 26-ը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG