Մատչելիության հղումներ

Չեչնիայում զինյալների գրոհի հետևանքով երեք զոհ կա, ոստիկանները սպանել են հարձակվողներին


Ռուսաստանի ոստիկանությունը կրակ է բացել և սպանել չորս զինյալների, ովքեր հարձակվել էին հիմնականում մահմեդականներով բնակեցված Չեչնիայի ուղղափառ եկեղեցիներից մեկի վրա։

Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ զինյալների հարձակման հետևանքով զոհվել է եկեղեցի հաճախող քաղաքացիներից մեկը, վիրավորվել է ևս մեկը։ Բացի այդ, փոխրհրաձգության ժամանակ զոհվել է երկու ոստիկան։

Զինյալները զինված են եղել ատրճանակներով և դանակներով։

Չեչնիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է, որ զինյալները ծրագրել են պատանդներ վերցնել մայրաքաղաք Գրոզնիում գտնվող Միքայել Հրեշտակապետի Եկեղեցում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG