Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունները պատմական են, ջերմ ու բարեկամական: Վստահ եմ, որ այս հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն առաջիկա տարիներին: Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ այս ուղղությամբ»:
«Հղում եմ լավագույն մաղթանքերս Ձերդ Գերազանցության բարօրության և հաջողության, ինչպես նաև Հայաստանի բարեկամ ժողովրդի առաջընթացի և բարեկեցության համար», - գրել է Հնդկաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի կողմից Հայաստանի վարչապետ է ընտրվել և նախագահի հրամանագրով նշանակվել մայիսի 8-ին։