Մատչելիության հղումներ

Նավալնու համախոհները «Ապագայի Ռուսաստան» կուսակցություն կստեղծեն


Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գալիս դատարանի շենքից, Մոսկվա, 15-ը մայիսի, 2018թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, Պուտինի մոլի քննադատ Ալեքսեյ Նավալնու համախոհները պատրաստվում են կուսակցություն ստեղծել, որը կկոչվի «Ապագայի Ռուսաստան»: Այդ մասին որոշվել է Նավալնու աջակիցների՝ այսօր հրավիրված համագումարի ժամանակ:

Ինքը Նավալնին հավաքին ներկա չի եղել, քանի որ 30-օրյա կալանքի է դատապարտված մայիսի 5-ին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից առաջ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով ցույցեր անցկացնելու և ոստիկանությանը չենթարկվելու համար:

Այդ օրը, հիշեցնենք, Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում բերման էր ենթարկվել 1600-ից ավելի ցուցարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG