Մատչելիության հղումներ

Ռուսաստանում «Նա մեր ցարը չէ» բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել


Մոսկվա - Պուշկինսկայա հրապարակ,5-ը մայիսի, 2018թ․

«Նա մեր ցարը չէ» կարգախոսով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ երեկվանից ամբողջ Ռուսաստանով մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել, հայտարարում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով "ОВД-Инфо" պորտալը։

Բերման ենթարկվածների թիվը մեծ է հատկապես Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում։

Նշենք, որ երեկ Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինսկայա հրապարակից, բերման է ենթարկվել նաև ցույցերի կազմակերպիչ, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Հիշեցնենք՝ մայիսի 7-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, նա չորրորդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը:

Սանկտ-Պետերբերգում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել․ ցուցարարները բարիկադներ են կառուցել և փորձել են ճեղքել զինվորականների կազմած պատն ու ներխուժել Սանկտ-Պետերբուրգի կենտրոնական հրապարակ։ Ոստիկանները ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ են կիրառել, ինչպես նաև ռետինե մահակներ։

Ռուսաստանում բերման ենթարկվածների թվում երկու երեխա կա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG