Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանին ծննդյան օրվա առթիվ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, բարերար տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ուղերձում մասնավորապես ասված է․ - «Սիրելի Լուիզ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ: Հայաստանում, Արցախում և սփյուռքում Ձեզ ճանաչում ու գնահատում են որպես արժանապատիվ բարերարի ու հայրենասեր մարդու: Հավատարիմ ընտանեկան ավանդույթներին, Ձեր ազգանվեր ծնողների՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի նման Դուք ևս մշտապես զորավիգ եք Հայրենիքին, հայ եկեղեցուն ու ժողովրդին: Ձեր անձնական ծառայությունները բազմապատկվել են ՀԲԸՄ-ի ներսում Ձեր հայրենաշեն գործունությամբ»:

«Այսօր էլ, որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Դուք Հայրենիքի ու բոլորիս կողքին եք, ինչի առիթով, հարգելի տիկին Լուիզ, ընդունեք խնդրեմ, երախտիքի ու գնահատանքի անկեղծ խոսքերս», - Լուիզ Սիմոն Մանուկյանին գրել է Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG