Մատչելիության հղումներ

Իրանը «կարող է վերսկսել ուրանի հարստացումը», եթե եվրոպական երկրները չպահպանեն 2015-ի գործարքը


Իրանի դրոշը Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանի դիմաց, արխիվ
Իրանի դրոշը Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանի դիմաց, արխիվ

Իրանը հայտարարել է, թե կարող է վերսկսել ուրանի հարստացումը, եթե 2015 թվականին միջուկային գործարքը ստորագրած եվրոպական երկրները չկարողանան պահպանել համաձայնագիրը` դրանից դուրս գալու Վաշինգտոնի որոշումից հետո:

«Եթե գործարքի մյուս կողմերը չդրժեն իրենց խոստումը, մենք էլ մերը կպահենք», - հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը, հավելելով` Թեհրանը դեռ մի քանի շաբաթ էլ կսպասի:

Հայտարարությունը հնչել է Եվրամիության էներգետիկայի գծով հանձնակատարի` Թեհրան կատարած այցի ժամանակ, ով վստահեցրել է, թե եվրոպական ընտանիքը հանձնառու է պահպանել երեք տարի առաջ կնքված համաձայնագրի պայմանները:

Հիշեցնենք՝ միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մայիսի 8-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG