Մատչելիության հղումներ

Չեչնիայի խորհրդարանը ՌԴ նախագահի լիազորությունների ժամկետների մասին օրինագիծ է ներկայացրել Պետդումա


Ռուսաստանի Պետդումայի նիստ, արխիվ
Ռուսաստանի Պետդումայի նիստ, արխիվ

Չեչնիայի խորհրդարանը Պետդումայի օրակարգ է մտցրել Ռուսաստանի նախագահի լիազորությունների ժամկետներին վերաբերող օրենքի նախագիծը, որի բովանդակությունը առայժմ չի հրապարակվում:

Ավելի վաղ Չեչնիայի խորհրդարանը առաջարկել էր երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարել՝ մասնավորապես թույլ տալ, որ նույն անձը նախագահ ընտրվի երեք ժամկետ անընդհատ՝ ներկայիս երկուսի փոխարեն:

Վլադիմիր Պուտինը չորրորդ նախագահական ժամկետն է պաշտոնավարում: Նա Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000-2004 և 2004-2008 թվականներին, այնուհետև 4 տարի ղեկավարել է կառավարությունը և դարձյալ նախագահ ընտրվել 2012 թվականին:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG