Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը պնդում է՝ ԵԽԽՎ պատժամիջոցները նշանակություն չունեն


Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադով, արխիվ
Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադով, արխիվ

Պաշտոնական Բաքուն շարունակում է ձևացնել, թե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության ղեկավարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները որևէ նշանակություն չունեն, հաղորդում է «Թուրան»-ը:

Ադրբեջանական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Միլի մեջլիսում խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը կոչ է արել չգերագնահատել ԵԽԽՎ-ում Սամեդ Սեիդովի գործունեությունը սահմանափակող պատժամիջոցների նշանակությունը: Ասադովը նաև մեղադրել է ԵԽԽՎ-ին «ղարաբաղյան հակամարտությունը երբեք չքննարկելու համար՝ հայամետ ուժերի հակազդեցության պատճառով»:

Մինչդեռ, հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է «բարձր գնահատել» ԵԽԽՎ-ի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հակահայկական բանաձևերը:

«Թուրան»-ը նշում է, որ պաշտոնական Բաքուն այդպես էլ հստակ չի պատասխանել կոռուպցիոն մեղադրանքներին, որոնց պատճառով ադրբեջանցի խորհրդարանականը և ԵԽԽՎ ևս երեք պատգամավորներ պատժամիջոցների են ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG