Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը հաստատեց Ջինա Հեսփելին ԿՀՎ տնօրենի պաշտոնում


Ջինա Հեսփել, մայիս, 2018թ․
Ջինա Հեսփել, մայիս, 2018թ․

ԱՄՆ Սենատը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում հաստատել է Ջինա Հեսփելի թեկնածությունը՝ այդպիսով ավարտին հասցնելով բանավեճը ահաբեկչության մեջ կասկածվող անձանց հարցաքննության հետ կապված նրա գործելաոճի շուրջ:

Որոշ պնդումների համաձայն՝ Հեսփելը հայտնի է հարցաքննության իր կոշտ գործելաոճով:

Հեսփելը, որը կլինի ԿՀՎ առաջին կին տնօրենը, գերատեսչությունում աշխատել է 33 տարի և ներկայում էլ հանդիսանում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: ԿՀՎ-ում իր գործունեության մեծ մասի ընթացքում Հեսփելը եղել է գաղտնի աշխատակից: 2002 թվականին նա ղեկավարել է Թայլանդում գաղտնի կալանավայրը, որտեղ հարցաքննություններ են իրականացվել այդ թվում կտտանքների միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG