Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ - Չինաստան համաձայնագրի կնքման մեջ «մեծագույն ներդրում է ունեցել նախորդ թիմը»․ Փոխվարչապետ Ավինյան


ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքը, արխիվ
ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքը, արխիվ

Այսօր Երևանում կնքվել է ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագիրը։ Այս մասին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հիմնական բանակցող, նախարար Ֆու Ցզիինի հետ առանձնազրույցում քննարկեցինք երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ «Հյուսիս - հարավ» ճանապարհի շինարարությունը, Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և դրանից բխող հնարավորությունները։ Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել Պեկինում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում»,- նշում է Ավինյանը, հավելելով․

«Համաձայնագրի ստորագրման մեջ մեծագույն ներդրում է ունեցել հայկական բանակցային կողմը, որն աշխատել է դեռևս նոր կառավարության ձևավորումից առաջ։ Սա մեծապես այդ թիմի ձեռքբերումն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG