Մատչելիության հղումներ

«Եթե որևէ մեկն ակնկալում է, որ պետք է մտնեմ և ՔԿՀ-ների դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ». Նիկոլ Փաշինյան


«Եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ և քրեակատարողական հիմնարկի դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ», - այսօր կառավարության նիստից առաջ կառավարության շենքի առջև հավաքված քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է շատ հստակ ձևակերպվի, թե ում դեմ է արվում այդ ամեն ինչը, որովհետև ես հստակ իմ դիրքորոշումներն արտահայտել եմ հանրային համերաշխությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։ Ցանկացած ակցի, որ արվում է, ամենավատն էն վիճակն է, երբ որ ձևակերպված չէ, թե ում դեմ է արվում այդ ակցիան։ Էլի եմ ասում, եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ և քրեակատարողական հիմնարկի դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև կան ընթացակարգեր, կան մարմիններ, կան իրավիճակներ, և բոլոր հարցերը պետք է այդպես լուծվեն», - ասաց Փաշինյանը։

Նշենք, որ երեկ «Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց, նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան։

Երեկ բողոքի ակցիաներ էին իրականացնում նաև տաքսու վարորդներն ու զինկոմիսարիատների աշխատակիցները, նրանք պահանջում էին, որպեսզի ուղիղ 8 օր վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը լուծի նախկին կառավարության օրոք կուտակված իրենց խնդիրները: Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող տասնյակ երիտասարդներ հաղթահարելով մի քանի ոստիկանների դիմադրությունը, երեկ ներս մտան քաղաքապետարանի շենք, և 2-3 ժամ փակ պահեցին դեպի քաղաքապետի աշխատասենյակը տանող միջանցքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG