Մատչելիության հղումներ

«Կոռուպցիայի դեմ պայքարի գործնական արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը»․ Զեյնալյան


Պաշտոնական
Պաշտոնական

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

ԱՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարը կարևորել է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցությունը և նշել, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրողությունները համախմբված և համաձայնեցված հունով աշխատելու պատրաստակամություն են առաջացրել:

«Դեսպանը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, բարձր գնահատել Արդարադատության նախարարության հետ ստեղծված հարաբերությունների մակարդակը և ՄԹ կառավարության կողմից վերահաստատել է Հայաստանի արդյունավետ կառավարմանն ուղղված աջակցությունը:

Նախարար Զեյնալյանն իր հերթին հավաստիացրել է, որ Միացյալ Թագավարության հետ նախանշված ծրագրերն իրականացվելու են՝ տեղի ունեցած նոր փոփոխությունների լույսի ներքո: «Անելու ենք առավելագույնը, որպեսզի ոչ միայն գործնականում բացառենք կոռուպցիան, այլ որ հասարակության համար ակնհայտ լինեն հակակոռուպցիոն պայքարի արդյունքները »,- ընդգծել է նախարարը:

Արտակ Զեյնալյանը դեսպանի հետ զրույցում հաստատել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու վճռականությունը: Նախարարի խոսքով, պետք է պահպանել և զարգացնել ընտրական գործընթացում ձեռքբերված հաջողությունը և բացառել ընտրակաշառքը՝ որպես կամքի ձևավորման միջոց: «Պետք է վերաիմաստավորենք նաև դիտորդների մասնակցությունը ընտրությունների գործընթացում՝ ապահովելով վերջիններիս անաչառությունն ու նպատակային մասնակցությունը այս գործընթացում»,- նշել է նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ բողոքարկման պրոցեսներն ընտրական գործընթացներում շատ անարդյունավետ են և փոփոխություններն ուղղված են լինելու նաև այդ բացը լրացնելուն»,- ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է նաև դատական համակարգի խնդիրներին, Պրոբացիայի պետական ծառայության կարողությունների զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հանրային ծառայությունները քաղաքացուն ավելի հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքին»,- մասնավորապես, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG