Մատչելիության հղումներ

Նախորդ օրը ծանր վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան․ ՀՀ ՊՆ խոսնակ


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Նախորդ օրը վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Պետրոսյանը տեղափոխվում է Երևան: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայողը ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով ծանր վիրավորվել է մայիսի 13-ի երեկոյան՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Սերժանտը որովայնի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումով տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG