Մատչելիության հղումներ

Լավրովն ու Զարիֆը «սերտ կապի» մեջ կմնան Իրանի միջուկային գործարքի շուրջ


Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են Մոսկվայում, 14-ը մայիսի, 2018թ․
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են Մոսկվայում, 14-ը մայիսի, 2018թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը համաձայնել են «սերտ կապի» մեջ մնալ Իրանի միջուկային գործարքի շուրջ` պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո:

Լավրովն ու Զարիֆը հանդիպել են երեկ Մոսկվայում, ուր Իրանի արտգործնախարարը ժամանել էր Պեկինից։

Նախատեսված են նաև Զարիֆի հանդիպումները եվրոպացի գործընկերների հետ Բրյուսելում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մայիսի 8-ի հայտարարությունից հետո, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնությունից, պաշտոնական Թեհրանը փորձում է փրկել համաձայնագիրը:

Բացի ԱՄՆ-ից, Իրանի հետ համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք բոլորը կոչ էին արել Վաշինգտոնին մնալ գործարքի մեջ, պնդելով, որ դա Թեհրանի կողմից միջուկային զենքի զարգացումը կանխելու լավագույն միջոցն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG