ԵԱՀԿ առաքելությունը վաղը՝ մայիսի 16-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կանցկացնի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում։
Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության, ԼՂ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։