Մատչելիության հղումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սոչի


Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ռուսաստան: Վաղը՝ մայիսի 14-ին Սոչիում կայանալու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը:

Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մայիսի 12-ին Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը, անդրադառնալով Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը, TACC գործակալությանն ասել էր, թե չի կարծում, որ երկկողմ հարաբերությունների խնդիրներին վերաբերող խորը քննարկումներ կծավալվեն:

«Սա նրանց առաջին շփումն է լինելու, ինչը կարևոր է նախևառաջ այն առումով, որ պետությունների ղեկավարները կծանոթանան միմյանց հետ: Չեմ կարծում, որ միանգամից երկկողմ հարաբերությունների խնդիրներին վերաբերող խորը քննարկումներ կծավալվեն: Մյուս կողմից, սակայն, բնական է, որ որոշ հարցեր քննարկվելու են` հաշվի առնելով հատկապես պարոն Փաշինյանի այն հայտարարությունները, որ հնչել են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ», - նշել է Ուշակովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG