Մատչելիության հղումներ

Ուշակով. «Չեմ կարծում, որ Պուտին-Փաշինյան առաջին իսկ հանդիպման ընթացքում խորը քննարկումներ կծավալվեն»:


Յուրի Ուշակով, արխիվ

«Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր»,- TACC գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը` անդրադառնալով Սոչիում մայիսի 14-ին կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը:

«Սա նրանց առաջին շփումն է լինելու, ինչը կարևոր է նախևառաջ այն առումով, որ պետությունների ղեկավարները կծանոթանան միմյանց հետ: Չեմ կարծում, որ միանգամից երկկողմ հարաբերությունների խնդիրներին վերաբերող խորը քննարկումներ կծավալվեն: Մյուս կողմից, սակայն, բնական է, որ որոշ հարցեր քննարկվելու են` հաշվի առնելով հատկապես պարոն Փաշինյանի այն հայտարարությունները, որ հնչել են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ»,- նշել է Ուշակովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG