Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված կացությունը


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների ֆոնին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են համակարգել Անկարայի և Մոսկվայի մոտեցումները այս խնդրում: Ռեջեփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը նման համաձայնություն են ձեռք բերել երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

«Նախագահները քննարկել են ԱՄՆ-ի միակողմանի քայլերը` ընդգծելով, որ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի պահպանումը սկզբունքային նշանակություն ունի միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման ռեժիմի համար», - նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթվա սկզբին հայտարարեց 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանված, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG