Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ցանկանում է, որ ՄԱԿ-ի տեսչական ստուգումները Իրանի միջուկային օբյեկտներում շարունակվեն


Բուշերի ատոմակայանը Իրանում, արխիվ
Բուշերի ատոմակայանը Իրանում, արխիվ

Սպիտակ տունը ցանկանում է, որ ՄԱԿ-ի տեսչական ստուգումները Իրանի միջուկային կառույցներում շարունակվեն, չնայած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ դուրս գալ պաշտոնական Թեհրանի և գերտերությունների միջև համաձայնագրից, որը թույլ է տալիս այդ ստուգումները։

2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալուց և իրանական միջուկային կառույցների ուսումնասիրման մանդատից հրաժարվելուց օրեր անց ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ ցանկանում են շարունակել մոնիտորինգը և ՄԱԿ-ի միջուկային վերահսկման գործակալությանը անհրաժեշտ գումար կտրամադրեն Իրան տեսչական խմբի գործուղումների համար։

«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Իրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստուգումների ամբողջական իրականացմանը», - հայտարարել է Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային ասոցիացիայում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչը:

Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել երեք կազմակերպությունների և Իրանի 6 քաղաքացիների նկատմամբ, որոնք կապ ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը երեկ հայտարարել է, որ պատժամիջոցները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ գործողություն են, որոնք նպատակ ունեն խափանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման համար օգտագործվող «արտարժույթի փոխանակման լայնածավալ ցանցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG