Մատչելիության հղումներ

Միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների ծավալն ապրիլին աճել է 13.8 տոկոսով. ՀԿԵ


Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների նետտո ծավալների աճն ապրիլին գերազանցել է նախատեսված ցուցանիշը 14.4 տոկոսով, բեռնումը՝ 28 տոկոսով, արտահանումը՝ 39.3 տոկոսով, իսկ բեռնափոխադրումները տեղական և ներմուծման հաղորդակցությունում մնացել են ծրագրված ցուցանիշների մակարդակին: Այդ մասին այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։

Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատել է, որ 2018 թվականի ապրիլին երկաթուղին սպասարկել է 1117 գնացք, որից 1098-ը՝ ըստ չվացուցակի:

Սերգեյ Վալկոն հատուկ կարևորել է անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի ապրիլին գծի գնահատականը բարելավել է 9 կետով՝ կազմելով 77 միավոր:

Ուղևորափոխադրումների հարցի վերաբերյալ ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է, որ ապրիլին փոխադրվել է 5.2 հազար ուղևոր, ինչը 1.9 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Հաշվետու ամսում միջազգային ուղևորափոխադրումների ծավալների աճը կազմել է 13.8 տոկոս, իսկ ներհանրապետականինը՝ 1.1 տոկոս:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում գլխավոր տնօրենն ընդգծել է բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գործունեության արդյունավետության կատարելագործումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG