Մատչելիության հղումներ

Մինչև մայիսի 14-ը՝ անձրևներ և ամպրոպներ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի


Երևանյան համայնապատկեր, արխիվ

Մայիսի 10-14-ը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG